Զարիֆն Իրան-ԱՄՆ հարաբերություններում ճգնաժամի մեղավոր է համարում Թրամփին

09:40   15 Փետրվար 2020    273

ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Թեհրանն ու Վաշինգտոնը պատերազմի շեմին էին։

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը NBC News-ի հետ հարցազրույցում՝ նշելով, որ ԱՄՆ-ը հիմնվել է ապատեղեկատվության վրա։

Զարիֆը հայտնել է, որ Սոլեյմանիի ոչնչացումից հետո հունվարին՝ ճգնաժամի ամենաթեժ պահին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանին «չափազանց անպատշաճ» նամակ է գրել, ինչին Թեհրանը վճռորոշ պատասխան է տվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Զարիֆի խոսքով՝ նամակը սպառնալիքներ է պարունակել։ Նա նամակի բովանդակությունը չի բացահայտել՝ նշելով, որ այդ բովանդակությունը կրկնելը ցածր է իր արժանապատվությունից։ «Թող Պոմպեոն ասի, թե ինչ է գրել»,-ասել է Զարիֆը։

Իրանցի դիվանագետը երկկողմ հարաբերություններում ճգնաժամի պատասխանատվությունը դրել է ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վրա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները