ԱՄՆ-ը բարձրացնում է մաքսատուրքերը ԵՄ-ից ներկրվող օդանավերի համար

09:58   15 Փետրվար 2020    264

Ամերիկյան իշխանությունները 2020 թվականի մարտից կբարձրացնեն ԵՄ-ից ներկրվող ինքնաթիռների մաքսատուրքերը՝ 10-ից դարձնելով 15 տոկոս։

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ առևտրային ներկայացուցչին։

Նոր մաքսատուրքերը կսկսեն գործել մարտի 18-ից։ Նշվում է, որ Վաշինգտոնը նախկինի պես բաց է բանակցային ուղիով վեճի կարգավորման համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Airbus ավիաշինական կորպորացիայի ներկայացուցիչները կարծում են, որ այդ քայլը կվնասի ամերիկյան ավիաընկերություններին։

Նշվում է, որ նման որոշումն է ընդունվել առանց ավիաընկերությունների բազմաթիվ դիմում-բողոքները հաշվի առնելու։ Ամերիկյան կողմը պահանջում է ԵՄ-ից չեղարկել Airbus-ին հատկացվող սուբսիդիաները։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները