ԱՄՆ-ն և Իրանը Սոլեյմանիի սպանությունից հետո պատերազմի շեմին էին. Զարիֆ

11:00   15 Փետրվար 2020    396

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանն ու ԱՄՆ-ն պատերազմի շեմին էին` «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Պատերազմի սկսելուն շատ մոտ էինք կանգնած, քանի որ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ ագրեսիվ գործողություն նախաձեռնեց և դա արեց «վախկոտ» ձևով: Նրանք չկարողացան մարտի դաշտում դիմակայել Սոլեյմանիին, ուստի ամերիկյան ուժերը գործեցին գիշերով` Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ ավիահարված հասցնելով:

Իրանն ի պատասխան հրթիռակոծեց Իրաքում ԱՄՆ ռազմաբազան, որի հետևանքով զոհեր չգրանցվեցին: Ցանկացանք ԱՄՆ-ին հասկացնել, որ Իրանին չի կարելի թերագնահատել և Իրանի դեմ ցանկացած գործողություն անհետևանք չի մնա:

Կարծում եմ` ԱՄՆ վարչակազմը թյուր կարծիք ունի Իրանի մասին: Դա կարող է ողբերգական հետևանքներ ունենալ»,- իր խոսքը եզրափակել է Զարիֆը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զարիֆ  


Վերնագիրի այլ պիտակները