Մալիում ութ զինծառայող է զոհվել շրջափակման մեջ ընկնելու հետևանքով

12:02   15 Փետրվար 2020    237

Մալիի զինված ուժերի ստորաբաժանումը երկրի կենտրոնական մասում ընկել է շրջափակման մեջ, զոհվել է 8 զինծառայող, ասվում է մալիական բանակի (FAMa) հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վիրավորվել է ևս չորս զինվոր: Դեպքը տեղի է ունեցել Գաոյի շրջանի Ուտագունա բնակավայրում

Հաղորդագրության համաձայն՝ բանակը նույնպես կորուստներ է կրել ոչնչացված մեքենաների և սարքավորումների տեսքով:

Նաև ուրբաթ մեկ այլ զինծառայող է զոհվել, երեքը՝ վիրավորվել, Մոպտի շրջանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մալի  


Վերնագիրի այլ պիտակները