Պոմպեոն դուրս է եկել Լավրովի հետ հանդիպումից և միջանցքում շատ բարձր ասել է «Good luck»

12:13   15 Փետրվար 2020    426

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքերի մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:

Համապատասխան գրառումը Զախարովան արել է ֆեյսբուքյան իր էջում։

«Պոմպեոն դուրս եկավ Լավրովի հետ հանդիպումից և միջանցքում շատ բարձր ասաց՝ «Good luck» («Հաջողություն»): Միջանցքում կանգնած մյունխենյան կոնֆերանսի մասնակիցները հրճվեցին: Շատ քչերին են այսօր ամերիկացիներն ինչ-որ լավ բան մաղթում»,-գրել է Զախարովան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո   Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները