Ռուսաստանը Վրաստանին ընկալում է որպես ինքնիշխան պետություն. Զախարովա

12:20   15 Փետրվար 2020    226

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի ուղիղ եթերում Վրաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը կապել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Վրաստան հնարավոր այցի հետ:

«Քննարկումներն այն հարցի շուրջ, թե ով կգլխավորի Ռուսաստանի պատվիրակությունը Թբիլիսիում կայանալիք Եվրախորհրդի նախարարների հավաքին, սեփական նեղ շահերից ելնելով առաջ է քաշվում սադրիչների կողմից: Ինքնիշխան պետության ներսում ոչինչ չպետք է փոխվի այլ պետության ներկայացուցչի այցից: Դա նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ»,- հայտարարել է Զախարովան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Վրաստանին, իր շահերով հանդերձ, ընկալում է որպես ինքնիշխան պետություն: Զախարովայի հայտարարությամբ, ըստ այդմ, Ռուսաստանն ու Վրաստանը դեռևս նախորդ տարի կարող էին անցնել վիզային ռեժիմի պարզեցման:

«Քանի դեռ Վրաստանի ներքաղաքական վիճակը կախված կլինի նրանից, թե ով կժամանի Ռուսաստանից, կլինեն բազմաթիվ խնդիրներ: Չպետք է նախարարներ կամ իշխանություն փոխվի այն պատճառով, թե ով է այցելում Վրաստան»,- ասել է Զախարովան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները