Ամբողջ Չինաստանից ավելի քան 25 հազար բժիշկ է ժամանել Հուբեյ

12:44   15 Փետրվար 2020    308

Ամբողջ Չինաստանից ավելի քան 25 հազար բժիշկ է ժամանել Հուբեյ՝ նոր կորոնավիրուսի պատճառով առաջացած թոքաբորբի դեմ պայքարում իրենց գործընկերներին օգնելու համար, հայտարարել է պետական առողջապահության հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հուբեյի նահանգային կուսակցության մշտական հանձնաժողովի անդամ Վան Հեշենը:

«Առայժմ գոյություն ունի 217 բժշկական թիմ, որից 25.633 բուժաշխատող ուղարկվել է Հուբեյ նահանգ՝ բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Այս ցուցանիշը չի պարունակում բանակի կողմից ուղարկված ռազմական բժիշկների մասին տվյալներ», -ասել է նա:

Բժիշկների ընդհանուր թվից 20374 բուժաշխատող՝ 181 բժշկական թիմ, ուղարկվել է Ուհան քաղաք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները