Սանկտ Պետերբուրգի իշխանությունները չեն արտոնել Նեմցովի հիշատակին նվիրված երթի անցկացումը

13:54   15 Փետրվար 2020    262

Սանկտ Պետերբուրգի իշխանությունները չեն արտոնել Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթի անցկացումը:

Այս մասին Znak.com-ին տեղեկացրել է տեղական օրենսդիր ժողովի պատգամավոր Բորիս Վիշնեվսկին:

Նրա խոսքով, իշխանությունները մերժել են ակցիայի երթուղու բոլոր ութ տարբերակները՝ կապված այնտեղ իրականացվող վերանորոգման աշխատանքների հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Facebook-ում պատգամավորը նշել է, որ քաղաքի իշխանություններն առաջարկել են ակցիան անցկացնել Ուդելնի զբոսայգում: Վիշնեվսկին դա «բացարձակ անընդունելի» է անվանել:

Մոսկվայումի Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթ կանցկացվի փետրվարի 29-ին: Ակցիայի կազմակերպիչները նախատեսում են երթով անցնել Ստրաստնի պուրակից մինչև Սախարովի պողոտա: Մասնակիցների կանխատեսվող թիվը 30 հազար է:

Բորիս Նեմցովը սպանվել է 2015-ի փետրվարի 27-ին, Մոսկվայի Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջի վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սանկտ-Պետերբուրգ  


Վերնագիրի այլ պիտակները