Մեքսիկայում ցուցարարները ներկով գրել են նախագահական պալատի դռների վրա

14:14   15 Փետրվար 2020    226

Մեքսիկայում 25-ամյա կնոջ դաժան սպանությունից հետո բռնկված ցույցերի մասնակիցները ներկով գրել են նախագահական պալատի դռների վրա, հայտնում է Reuters-ը:

Գործակալությունը նշում է, որ երկրում ցույցերն ուժգնացել են:

Առավելապես կանանցից բաղկացած ցուցարարների թիվը կազմում է 200 մարդ: Բողոքի մասնակիցներն այրել են La Prensa պարբերականի ավտոմեքենաները, որը սպանության վայրից լուսանկարներ էր հրապարակել: Բախումներ են տեղի ունեցել նաեւ ցուցարարների եւ պարբերականի պահպանության ծառայության աշխատակիցների միջեւ, իսկ ցուցարարներից մեկը վարդագույն աերոզոլային ներկով նախագահական պալատի դռան վրա գրել է «ԻՆԳՐԻԴ»:

Ցուցարարները վանկարկել են՝ «Այլեւս ոչ մի սպանություն», «Մենք պատասխանատու լրագրություն ենք պահանջում», «Սեքսիզմը սպանում է», «Մենք բոլորս Ինգրիդ ենք»:

Ինգրիդ Էսկամիլլայի մարմինը գտնվել էր անցած կիրակի, նրան մաշկել էին եւ հանել մի քանի օրգաններ: Հանցագործության վայրում կալանավորվել է 46-ամյա տղամարդ, ում հագուստն արյան մեջ էր: Ավելի ուշ մամուլում հայտնվել են լուսանկարներ եւ տեսանյութ, որոնցում արյունով պատված տղամարդը, ըստ երեւույթին, խոստովանում է, որ կնոջը սպանել է այն բանից հետո, երբ նա, իր խոսքով, սպառնացել է իրեն սպանել:

Մեխիկոյի քաղաքապետ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ դատախազները հանցագործի համար կպահանջեն առավելագույն պատիժ, ով, ոստիկանության հայտարարությամբ, կնոջ ամուսինն է:

Բայց սարսափելի դեպքի պատճառով վրդովմունքն ուժգնացել է այն բանից հետո, երբ տեղական տաբլոիդները եւ լրատվական կայքերը հրապարակել են զոհի մարմնի չափից ավելի գրաֆիկական լուսանկարներ: Լրագրերից մեկը լուսանկարները հրապարակել է «Սա Կուպիդոնի սխալն էր» գլխագրով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները