Ղազախստանում ավտոբուսի վթարի հետևանքով 26 մարդ է տուժել

14:21   15 Փետրվար 2020    218

Ղազախստանի Ակտոբե քաղաքում 26 մարդ է հոսպիտալացվել՝ ավտոբուսի և տաքսիի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վթարը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան՝ քաղաքի երկու փողոցների խաչմերուկում: Տաքսին բախվել է ավտոբուսին, ինչի հետևանքով վերջինս շրջվել է:

19 կին և 7 տղամարդ հոսպիտալացվել են Ակտոբեի հիվանդանոց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները