Պուտինը ներում է շնորհել երեք քաղաքացու

14:26   15 Փետրվար 2020    194

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել երեք քաղաքացիներին ներում շնորհելու մասին:

Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:

30-ամյա Պավել Պետրաշովը, ով անչափահաս երեխա ունի, ազատ կարձակվի հետագա պատիժը կրելուց: Նա դատապարտվել է մահացու ավտովթարի համար:

Մեկ այլ հրամանագրով Պուտինը ներում է շնորհել Բուրյաթիայում դատապարտված Մարինա Չերնիշևային՝ կրճատելով նրա ազատազրկման ժամկետը հինգ տարով: Նախկին ամուսնու հետ վիճաբանության ժամանակ կինը դանակահարել է նրան: Տղամարդը ողջ է մնացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները