Ուհանում խստացվել է կարանտինի ռեժիմը

14:33   15 Փետրվար 2020    244

Ուհան քաղաքի իշխանությունները սահմանափակել են միկրոշրջանների միջև բնակիչների տեղաշարժը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է փետրվարի 15-ին հրապարակված կուսակցության ղեկավարության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հիմա տեղացիները կարող են քաղաքի շրջաննների միջև տեղաշարժվել միայն անցակետի միջոցով և միայն լուրջ պատճառներ ունենալու դեպքում: Իշխանության ներկայացուցիչների հետ միասին անցակետերում հերթապահում են նաև մասնագետները, որոնք չափում են քաղաքացիների ջերմությունն ու գրանցում նրանց:

Հիշեցնենք` COVID-2019 վիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբի բռնկումը սկսվել է Ուհան քաղաքում 2019թ. դեկտեմբերի վերջին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուհան  


Վերնագիրի այլ պիտակները