Զելենսկին հայտնել է Ղրիմում ընտրություններ անցկացնելու ցանկության մասին

20:16   15 Փետրվար 2020    337

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ղրիմում ընտրություններ անցկացնելու ցանկության մասին:

«Մեր ցանկությունն է 2020-ի հոկտեմբերին անցկացնել տեղական ընտրություններ ողջ Ուկրաինայի տարածքում, այդ թվում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների որոշակի տարածքներում, և կցանկանայինք նաև Ղրիմում»,- ասել է Զելենսկին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը շեշտել է, որ նման քայլը հնարավոր չէր լինի առանց քաղաքական պայմանների: «Մենք այս պատերազմը չսկսեցինք, բայց պետք է վերջ տանք դրան: Եվ մենք դա կանենք ձեզ հետ միասին»,- ասել է Զելենսկին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները