ՌԴ-ը կշարունակի ազդել Ֆրանսիայի ընտրությունների վրա և ապակայունացնել արևմտյան ժողովրդավարությունները

20:24   15 Փետրվար 2020    250

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ ռուսական կողմը չի հրաժարվի Ֆրանսիայի ընտրությունների վրա ազդելու փորձերից։

«Ռուսաստանը ագրեսիվ է գործում: Եվ ես կարծում եմ, որ դա կշարունակվի առաջիկա ամիսների և տարիների ընթացքում», – ասել է նա Մյունխենի անվտանգության համաժողովում՝ խոսելով Ֆրանսիայում ընտրությունների ընթացքի վրա ազդելու փորձերի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես բացատրել է Մակրոնը, նման կանխատեսումը հիմնված է այն փաստի վրա, որ նման գործողությունները «ինչ-որ պահի չեն դադարում»: Հետևաբար, նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի «արևմտյան ժողովրդավարությունները ապակայունացնելու փորձերը»:

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միակ երկիրը չէ, որը փորձում է միջամտել ընտրություններին: «Կան ամերիկյան խմբեր, որոնք փորձել են ազդել Եվրոպայում կայացած ընտրությունների վրա»,- հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները