Եգիպտոսի ֆինանսների նախկին նախարարի եղբորը հնաոճ իրերի մաքսանենգության համար 30 տարվա ազատազրկման են դատապարտել

20:36   15 Փետրվար 2020    272

Կահիրեի քրեական դատարանը Եգիպտոսի ֆինանսների նախկին նախարարի եղբորը հնաոճ իրերի մաքսանենգության համար 30 տարվա ազատազրկման է դատապարտել։

Նախկին նախարար Յուսեֆ Գալիի եղբայր Ռաուֆ Գալին նաեւ պետք է 380 000 դոլարի չափով տուգանք վճարի Եգիպտոսից Իտալիա հնաոճ իրերի մաքսանենգության մեջ իր դերի համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ Գալին միայնակ չի գործել՝ նա ունեցել է երեք հանցակիցներ, այդ թվում Եգիպտոսում Իտալիայի նախկին պատվո հյուպատոս Լադիսլավ Սկակալը, որին հեռակա դատապարտել են 15 տարվա ազատազրկման եւ ավելի քան միլիոն դոլարի չափով տուգանքի։

Ընդ որում, եթե Սկակալի մեղքը ապացուցվի նաեւ նման մեկ ուրիշ միջադեպի հետ կապված, որը նախկինում է տեղի ունեցել, նրա ազատազրկման ժամկետը կարող է կրկնապատկվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները