Ուրուգվայը Վենեսուելայի, Կուբայի եւ Նիկարագուայի ղեկավարներին չի հրավիրել նախագահի երդմնակալությանը

20:55   15 Փետրվար 2020    270

Ուրուգվայը մարտի 1-ին կայանալիք նախագահի երդմնակալությանը հրավիրել է Բոլիվիայի ժամանակավոր ղեկավար Ժանին Անյեսին, Վենեսուելայի, Կուբայի եւ Նիկարագուայի ղեկավարները չեն հրավիրվել:

«Բոլիվիայում ինստիտուցիոնալ փոփոխություններ են կատարվել, որոնց հետեւանքով ձեւավորվել է ժամանակավոր կառավարություն, որը հայտարարել է մայիսի 3-ին ժողովրդավարական ընտրությունների անցկացման մասին՝ միջազգային դիտորդների մասնակցությամբ, սա ճանաչել է ԵՄ-ն, սա ճանաչում ենք նաեւ մենք»,- ասել է երկրի ԱԳ նախարար Էռնեստո Տալվին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդ որում՝ նա հավելել է, որ նոր կառավարությունը որոշել է Կուբայի, Վենեսուելայի եւ Նիկարագուայի ղեկավարներին չհրավիրել այդ երկրներում մարդու իրավունքների խախտումների պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները