Ս. Արաբիան հայտարարել է Եմենում ռազմական գործողությունների ժամանակ կործանիչի վթարի մասին

21:05   15 Փետրվար 2020    285

Սաուդյան ՌՕՈՒ-ի Tornado կործանիչը ուրբաթ օրը վթարի է ենթարկվել Եմենում ռազմական թռիչք իրականացնելու ժամանակ։

Այս մասին շաբաթ օրը հայտնել է Էր Ռիադի ղեկավարությամբ արաբական կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Թուրքի ալ Մալիկին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Փետրվարի 14-ին սաուդական թագավորական ռազմաօդային ուժերի Tornado կործանիչն ընկել է Էլ Ջաուֆ բնակավայրում եմենական ազգային բանակի աջակցության օդային առաջադրանք կատարելու ժամանակ»,- նշել է նա։ Թե ինչն է դարձել վթարի պատճառ, գնդապետը չի հստակեցրել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները