Լիտվայի նախագահը պատմել է ՌԴ-ի դեմ պայքարում ՆԱՏՕ-ի աջակցության մասին

21:16   15 Փետրվար 2020    288

Մերձբալթյան հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն օգնում է Լիտվային արդյունավետորեն «զսպել» Ռուսաստանին։

Նաուսեդան նշել է, որ երկիրը չէր կարողանա «արդյունավետորեն զսպել ռուսական սպառնալիքը» առանց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների օգնության, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախագահի կարծիքով՝ Լիտվայում անհրաժեշտ է Հյուսիսատլանտյան Դաշինքի ուժերի առավելագույն պատրաստվածություն:

Նա նաև նշել է Լիտվայի զինված ուժերի հետ ՆԱՏՕ-ի զորախմբի համատեղ զորավարժությունների շարունակական ուսուցման և մասնակցության անհրաժեշտությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները