Չինաստանում որոշել են մահապատժի ենթարկել կորոնավիրուսային վարակը թաքցնելու համար

21:53   15 Փետրվար 2020    278

Չինաստանում որոշել են մահապատժի ենթարկել կորոնավիրուսային վարակը թաքցնելու, ինչպես նաև հիվանդի վիճակի մասին տեղեկությունները աղավաղելու համար:

Բացի այդ, քրեական հանցագործություն կհամարվի սեփական ճանապարհորդությունների պատմությունը թաքցնելը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այն մարդը, ով հիվանդանում է, իսկ հետո տարածում է կորոնավիրուսը, կմեղադրվի հասարակական անվտանգությանը սպառնալիք ստեղծելու մեջ և կդատապարտվի 10 տարվա կամ ցմահ բանտարկության կամ մահապատժի։

Այսպիսով, Չինաստանի առողջապահական հանձնաժողովը արգելել է վիրուսային ախտանիշներով քաղաքացիներին պետության տարածքում ճանապարհորդել ավտոբուսներով, գնացքներով և ինքնաթիռներով:

Նրանք, ովքեր արձակուրդից հետո վերադարձել են վարակի բռնկման գոտուց, պետք է գտնվեն տանը կամ բժշկական հսկողության տակ լինեն երկու շաբաթ: Կարանտինից հրաժարվողը կպատժվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները