Ամերիկյան նախկին դիվանագետի դստերը մեղադրում են առաջին աստիճանի սպանության մեջ

09:32   16 Փետրվար 2020    339

Ամերիկյան նախկին դիվանագետի դստերը մեղադրում են առաջին աստիճանի սպանության մեջ, հայտնում է Associated Press-ը։

Նշվում է, որ սպանությունը տեղի է ունեցել վեճի հետեւանքով՝ Մերիլենդում առանձնատանը։

27-ամյա Սոֆյա Նեգրոպոնտեին առաջադրվել է 24-ամյա Յուսուֆ Ռասմուսենի սպանության մեղադրանք։ Հայտնի է, որ կինն իր ծանոթին դանակով է սպանել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սոֆյան դիվանագետ Ջոն Նեգրոպոնտեի հինգ երեխաներից մեկն է, որին նրանք կնոջ հետ որդեգրել են Հոնդուրասում, երբ նա ծառայում էր երկրում 1980-ականներին։ Սոֆյայի մայրը՝ Դիանա Նեգրոպոնտեն ԶԼՄ-ներին հայտարարել է, որ լիովին աջակցում է դստերը։

Ոստիկանությունում տեղեկացրել են․ որ Սոֆյան կներկայանա դատարան երեքշաբթի օրը։ Կինը ձերբակալվել է հանցանքի վայրում։ Զոհի մարմինը տարել են դատաբժշկական փորձաքննության։

2005թ․ կասկածյալի հայրը նախագահ Ջորջ Բուշի կողմից նշանակվել է ազգային հետախուզության ղեկավար։ Ավելի ուշ նա նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ։ Նեգրոպոնտեն նաեւ դեսպան է եղել Մեքսիկայում, Ֆիլիպիններում, Իրաքում եւ ՄԱԿ-ում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները