Սիրիային հումանիտար աղետ է սպառնում․ Գերմանիայի ԱԳ նախարար

09:59   16 Փետրվար 2020    287

Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը կարծում է, որ Գերմանիան տարածաշրջանային հակամարտություններում եւ աղետներում կարող է ավելի նկատելի դեր խաղալ, այդ թվում՝ ռազմական։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով DW-ին, այս մասին նա հայտարարել է Մյունխենյան անվտանգության համաժողովում։

Գերմանական ԱԳՆ ղեկավարն արտահայտվել է սիրիական Իդլիբում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ։ «Մենք շատ ենք վախենում, որ այնտեղ հումանիտար աղետ տեղի ունենա եւ փախստականների թիվը մեծանա, ինչը ոչ մեկին պետք չէ»,- հայտարարել է նա։ Համաժողովի կուլիսներում Մաասը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Մեւլութ Չավուշօղլուի հետ, որոնց ժամանակ քննարկել է իրավիճակը Սիրիայում եւ Լիբիայում։

Մյունխենյան համաժողովում կիրակի օրը պլանավորված է նիստ Լիբիայում իրավիճակի հարցով՝ 12 երկրների պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել հունվարի 19-ին՝ Բեռլինի գագաթաժողովում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները