Սանկտ Պետերբուրգում միանձնյա պիկետների ժամանակ ձերբակալվել է տասից ավելի մարդ

10:12   16 Փետրվար 2020    284

Սանկտ Պետերբուրգում՝ Լիգովսկու Պրոսպեկտի վրա, Սահմանադրության փոփոխությունների դեմ ուղղված միանձնյա պիկետների ժամանակ ձերբակալվել է տասից ավելի մարդ՝ հայտնում է MBH Media-ն:

Պիկետին մասնակցել ցանկացողները հերթ էին կանգնել։ Ոստիկանությունը հայտարարել է, որ ցույցը համաձայնեցված չէ տեղի իշխանությունների հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ձերբակալվածների թվում եղել են առանց պաստառի անձինք, ինչպես նաև պատահական անցորդ, որը, նախնական տվյալներով, հրաժարվել է փաստաթղթեր ներկայացնել, և քաղաքապետարանի պատգամավոր Սերգեյ Լազարևը, որը փորձել է ոստիկանությանը բացատրել, որ միանձնյա պիկետը չի պահանջում իշխանությունների հետ համաձայնեցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սանկտ-Պետերբուրգ  


Վերնագիրի այլ պիտակները