Մեծ Բրիտանիան և Չինաստանը բանակցում են գերարագ գնացքի գծի կառուցման շուրջ

10:30   16 Փետրվար 2020    273

Մեծ Բրիտանիան և Չինաստանը «նախնական քննարկումներ» են են ունեցել Միացյալ Թագավորության տարածքում HS2 գերարագընթաց գնացքի գծի կառուցման գործում Պեկինի պետական երկաթուղային ընկերության դերակատարման վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում է BBC News-ը՝ նշելով, որ պետական պաշտոնյաները հայտնել են, որ «հստակ պայմանավորվածություններ» ձեռք չեն բերվել: Չինաստանի պետական երկաթուղային ընկերությունը տեղեկացրել է, որ երկաթգիծը կարող է կառուցել 5 տարում և մատչելի գնով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկաթգծի կառուցման շուրջ քննարկումները սկսվել են, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հավանության է արժանացրել երկաթուղու կառուցման նախագիծը, որի իրագործումը կարող է 100 մլրդ ֆունտ ստերլինգ արժենալ:

Ընթացիկ նախագծով նախատեսվում է կառուցման աշխատանքներն ավարտին հասցնել մինչև 2040 թվականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները