Հրաձգություն՝ Կալինինգրադի կենտրոնում. 2 մարդ է մահացել, այդ թվում՝ հղի կին

11:05   16 Փետրվար 2020    377

ՌԴ Կալինինգրադ քաղաքի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ:

Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով իրավապահ մարմիններին: Նշվում է, որ կրակոցներն արձակվել են վորսորդական հրացանով:

«Նա կրակել է երկու մարդու, որոնք մահացել են, ապա փորձել է ինքնասպան լինել: Չարագործն այժմ վիրավոր է և հոսպիտալացվել է»,- ասել է գործակալության զրուցակիցը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջինիս խոսքով՝ մահացածները տղամարդ և կին են: «Սպանված կինը երեխայի էր սպասում: ՔԿ աշխատակիցներն դեպքի վայրում են: Քրեական գործ հարուցելու հարցն է որոշվում», -հավելել է աղբյուրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալինինգրադ  


Վերնագիրի այլ պիտակները