Իսրայելում նախընտրական հանրահավաքի ժամանակ մի կին երկրի վարչապետ Նեթանյահուի ուղղությամբ խնձոր է նետել

11:38   16 Փետրվար 2020    271

Իսրայելական Նեթանիա քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ուղղությամբ մի կին խձոր է նետել:

Այս մասին հաղորդում է իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ կնոջը բերման են ենթարկել հարցաքննության համար: Նշվում է, որ Նեթանյահուն միջադեպի հետևանքով չի տուժել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հեռուստաալիքը ենթադրում է, որ 25-ամյա կինը կարող էր նշան առնել Նեթանիայի քաղաքապետ Միրիամ Ֆայբերգին, որը նույնպես ներկա էր հանրահավաքին:

Նշենք, որ իսրայելական Քնեսեթի ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա մարտի 2-ին: Գործող վարչապետը մասնակցում է նախընտրական քարոզչությանը, այցելում երկրի տարբեր քաղաքներ որպես «Լիկուդ» կուսակցության առաջնորդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները