Չինաստանի Հուբեյ նահանգում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 1596-ի

11:57   16 Փետրվար 2020    252

Չինաստանի Հուբեյ նահանգում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 56.2 հազարը, գրանցվել է մահվան 139 նոր դեպք:

Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի առողջապահության շրջանային կոմիտեն: Նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ընդհանուր թվով 1596 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տարածաշրջանում հիվանդների թիվը մեկ օրում մեծացել է 1843-ով: Մեկ օրվա ընթացքում գրանցվել է բուժման 849 դեպք, հիվանդանոցից ընդհանուր առմամբ դուրս է գրվել 5623 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները