Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսից բուժել են 2 ամսական երեխայի

12:03   16 Փետրվար 2020    263

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսից բուժել են երկու ամսական երեխայի, որը համարվում էր ամենափոքրիկ հիվանդը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով չինական լրատվամիջոցներին:

«Փետրվարի 15-ին Գույչժոու նահանգի հոսպիտալից նոր տեսակի կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված թոքաբորբից բուժված 4 հիվանդ է դուրս գրվել, որոնց թվում է եղել նաև 67 օրական երեխա»,- ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 66 000-ը, որից 1523-ը` մահվան ելքով: Վիրուսը տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս: Ավելի քան 500 մարդ է վարակվել մի շարք երկրներում` Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ուկրաինայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները