Google-ը, Facebook-ը և Amazon-ը ԱՀԿ-ի հետ քննարկել են կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվությունը

12:24   16 Փետրվար 2020    302

Google-ի, Facebook-ի և Amazon-ի ներկայացուցիչները հանդիպել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչների հետ` քննարկելու նոր կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության կանխման միջոցները:

Այս մասին հաղորդել է CNBC-ն: Հեռուստաալիքի տվյալներով, հանդիպումը տեղի է ունեցել ԱՀԿ-ի նախաձեռնությամբ՝ Facebook-ի կենտրոնակայանում: ԱՀԿ ներկայացուցիչ Էնդի Փաթիսոնը է օգնություն առաջարկել սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից հրապարակվող տեղեկությունները ճշտելու գործում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին, որի հարուցիչը կորոնավիրուսների նոր տեսակն է՝ Covid-2019 պաշտոնական անվանմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Google   Facebook   Amazon  


Վերնագիրի այլ պիտակները