Հայտնի է դարձել փորսուղների նկատմամբ Թրամփի հետաքրքրության մասին

12:46   16 Փետրվար 2020    288

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճեպազրույցների ընթացքում փորսուղների մասին բազմիցս հարցեր է ուղղել Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ռայնիս Պրիբուսին:

Այս մասին հայտնի է դարձել Daily Beast-ի երկու լրագրողների՝ Լախլեն Մարկեյի և Ասավին Սաբսենգի՝ «Sinking in the Swamp» գրքի տպագրությունից հետո: Թղթակիցներն այդ ժամանակ աշխատել են նախագահի աշխատակազմում, գրում է Business Insider-ը։

Հրապարակման մեջ նշվում է, որ Թրամփը հետաքրքրվել է իր վարչակազմի առաջին ղեկավարից փորսուղների մասին, հավանաբար այն պատճառով, որ Պրիբուսն արմատներով Վիսկոնսինից է․ Այն կոչվում է «փորսուղների նահանգ» և համարվում է նահանգի խորհրդանիշներից մեկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լրագրողները պնդել են նաև, որ իր կառավարման առաջին ամիսներին նախագահն առնվազն երկու անգամ հարցրել է Պրիբուսին այն մասին, թե ինչպես են փորսուղները վերաբերվում մարդկանց: Նախագահը հարցրել է նաև այն մասին, թե ինչպես են «աշխատում փորսուղները» և որքան ագրեսիվ և վտանգավոր կարող են լինել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները