Իրանը վերջնականապես հրաժարվում է տալ կործանված ինքնաթիռի սև արկղերը

13:11   16 Փետրվար 2020    327

Իրանի իշխանություններն ինքնուրույն չեն կարող իրականացրել հունվարին Թեհրանի մոտ կործանված ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը։ Սակայն չեն էլ պատրաստվում դրանք փոխանցել որևէ այլ երկրի։

Այս մասին վերջնականապես հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանն ունի բոլոր իրավունքները՝ ղեկավարելու «սև արկղերի» վերծանումը, սակայն տեխնիկապես ունակ չէ անել դա, առանց այլ պետությունների մասնակցության։ Դրա համար, ըստ նախարարի, անհրաժեշտ են տեխնիկական միջոցներ ու հատուկ ծրագրային ապահովում, որը կարող են տրամադրել Միացյալ Նահանգները և այլ արևմտյան պետություններ։

Պաշտոնյան հայտարարել է, որ իրենք ձեռք չեն տա «սև արկղերին», մինչև չունենան անհրաժեշտ սարքավորումները։ Սակայն մյուս կողմից, ըստ նախարարի, իրենք դիմել են Վաշինգտոնին՝ այդպիսի սարքեր ստանալու համար, բայց մերժում են ստացել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները