Porsche-ն Ժնեւում ներկայացնելու է Turbo-ի նոր սերնդի մոդել

13:57   16 Փետրվար 2020    356

Նոր սերնդի Porsche 911 Turbo-ն է՛լ ավելի հզոր Turbo S տարբերակի հետ միասին պատրաստվում են Ժնեւի ավտոսրահի պրեմիերային, փոխանցում է «Մոտորը»:

Autocar պարբերականը հայտնում է, որ Porsche ընկերությունը նոր սերնդի 911 սպորտքարի Turbo-ի եւ Turbo S-ի «լիցքավորված» մոդիֆիկացիաները ներկայացնելու է գրեթե 3 շաբաթ հետո, երբ բացվի 2020 թվականի Ժնեւի ավտոսրահը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տուբինացված տարբերակները համալրելու են 922 համաթվով «ինը հարյուր տասնմեկերորդ» մոդելային շարքը, որն այօրվա դրությամբ բաղկացած է կուպեից եւ կաբրիոլետներից, Carrera, Carrera S, Carrera 4 եւ Carrera 4S:

Ըստ ինսայդերների տեղեկությունների՝ երկու նորույթն էլ ունենալու են 3,8-լիտրանոց օպոզիտային «վեցյակ»՝ ավելի խոշոր եւ արտադրողական տուրբոներմղիչներով: 911 Turbo տարբերակի հզորությունը կկազմի մոտ 570 ձիաուժ, Turbo S-ի համար խոստանում են նվազագույնը 620 ձիաուժ:

Նախորդ՝ 991 սերնդի Porsche 911 Turbo-ն եւ Turbo S-ը զարգացնում էին համապատասխանաբար՝ 540 եւ 580 ձիաուժ: Սպասվում է 8-աստիճանի ռոբոտացված փոխանցման տուփ եւ լիահաղորդակ տրանսմիսիա: Turbo նշանով 911-ը նաեւ ավանդաբար կունենա ընդարձակված հետեւի թեւեր, նոր բամփերներ եւ ավելի զարգացած աերոդինամիկական տարրեր:

Նախկին 911 Turbo-ն «հարյուրակը» զարգացնում էր 3 վայրկյանում, Turbo S-ը՝ 0,1 վայրկյանով ավելի արագ: Միանգամայն տրամաբանական է, որ նոր սերնդի սպորտքարերը վազանցում ավելի արագ կլինեն եւ ավելի մեծ առավելագույն արագություն կունենան, որը նախորդների մոտ հասնում էր ժամում 330 կիլոմետրի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Porsche  


Վերնագիրի այլ պիտակները