Ուկրաինան Ռումինիային առաջարկել է Սև ծովում միասին դիմակայել Ռուսաստանին

14:40   16 Փետրվար 2020    309

Ուկրաինան Ռումինիային առաջարկել է ուժեղացնել ռազմածովային ոլորտի համագործակցությունը՝ Սև ծովում ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու համար։

Այս մասին հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Զագորոդնյուկը Telegram-ի իր ալիքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ուկրաինական և ռումինական կողմերն անհանգստացած են սևծովյան տարածաշրջանում Ռուսաստանի գործողություններով, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։

Նշվում է, որ Զագորոդնյուկի և Ռումինիայի պաշտպանության նախարար Նիկոլաե-Իոնելա Չուկեի հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են տարածաշրջանում ծովային և օդային իրավիճակի մասին տվյալների փոխանակման հնարավորությունը։ Զագորոդնյուկի խոսքերով, նման միջոցները թույլ կտան առավել ազդեցիկ կերպով արձագանքել սպառնալիքներին։

Զագորոդնյուկը նաև հույս է հայտնել, որ Ռումինիայում հավանություն կտան Ուկրաինական կողմի ցանկությանը՝ միանալու ՆԱՏՕ-ի ընդլայնված հնարավորությունների ծրագրին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա   Ռումինիա  


Վերնագիրի այլ պիտակները