Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվել. Իսրայելի բանակ

15:16   16 Փետրվար 2020    358

Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից իսրայելական տարածքների ուղղությամբ 2 հրթիռ է արձակվել:

Այս մասին հայտարարությունը հրապարակվել է իսրայելական զորքերի թվիթերյան էջում, գրում է RT-ն: Նշվում է, որ արձակված հրթիռներով պայմանավորված միացել են նաև գիշերային ազդանշանները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել էր, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտների ուղղությամբ պատասխան հարվածներ է հասցրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գազա   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները