Կորոնավիրուսով պայմանավորված համաճարակի հետագա զարգացումն անհնար է կանխատեսել. ԱՀԿ

15:43   16 Փետրվար 2020    348

Չինաստանից տարածվող կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության համաճարակի հետագա զարգացումը հնարավոր չէ կանխատեսել:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Մյունխենում անցկացվող անվտանգության միջազգային համաժողովում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Անհնար է կանխատեսել, թե որ ուղղությամբ կընթանա կորոնավիրուսի համաճարակը»,- ասել է ԱՀԿ ղեկավարը՝ մտահոգություն հայտնելով համաճարակի ազդեցությամբ առողջապահության առավել թույլ համակարգ ունեցող երկրների առնչությամբ:

Այս առումով նա կոչ է արել միջազգային հանրությանը միավորվել հիվանդության դեմ պայքարում: Վերջինս հավելել է, որ գլխավոր սպառնալիքը ներկայացնում է «ոչ այնքան վիրուսը, որքան «ստիգմատիզացիան»:

Գեբրեյեսուսը մտահոգություն է հայտնել նաև հիվանդների թվի աճի պատճառով՝ շեշտելով, որ միջազգային հանրությունը բավականաչափ արագորեն չի արձագանքում հիվանդության դեմ պայքարի համար միջոցներ հատկացնելու կոչին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները