Աշխարհի ամենամեծ հրավառությունը, որին ԱՄՆ-ը պատրաստվել է շուրջ 7 տարի - VIDEO

16:08   16 Փետրվար 2020    347

ԱՄՆ Կոլորադո նահանգի Սթիմբոութ Սփրինգս քաղաքում գործարկվել է աշխարհի ամենամեծ հրավառությունը, որը կշռում է ավելի քան մեկ տոննա:

Այդպիսի հրավառության պատրաստվել են շուրջ 7 տարի: Դիտարժան տեսարանը տեղի է ունեցել շաբաթ՝ փետրվարի 8-ին, ամենամյա ձմեռային փառատոնի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հրավառությունը կազմակերպել էր «տեղի պիրոտեխնիկայի երկրպագու» Թիմ Բորդենն իր թիմի հետ: Հայտնի է, որ հրավառությունը կշռել է 1270 կգ: Այն բարձրացել է երկինք 670 մետր: Հրավառությունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները