Լավրովը պատմել է Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների մասին

17:59   16 Փետրվար 2020    480

Ռուսաստանն ու Թուրքիան շատ լավ հարաբերություններ ունեն, սակայն դա չի նշանակում, որ երկու երկրները ամեն ինչում պետք է համաձայնեն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք Թուրքիայի հետ շատ լավ հարաբերություններ ունենք։ Դա չի նշանակում, որ մենք պետք է ամեն ինչում համաձայնենք»,- ասել է նախարարը՝ ելույթ ունենալով Մյունխենյան համաժողովում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ես ընդհանրապես կարծում եմ, որ ոչ մի խնդրի շուրջ լիակատար համաձայնություն չի կարող լինել ցանկացած երկու երկրների միջեւ։ Եթե նման բան կա, ապա դա արդեն մի քիչ հիշեցնում է ճնշում, որի հետեւանքով էլ նման համաձայնությունն առաջանում է»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները