Իրանը խոստովանել է՝ չի կարողանում վերծանել խոցված Boeing-ի սև ակղերը

18:47   16 Փետրվար 2020    348

Իրանը խոստովանել է, որ չի կարողանում վերծանել Թեհրանում խոցված ուկրաինական Boeing 737-800-ի սև արկղերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին NBC-ի հետ զրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Նրա խոսքով՝ Իրանը չի տիրապետում տեխնիկական հնարավորությունների՝ վերծանելու համար տեղեկատվություը: Զարիֆը նշել է, որ իրանցի մասնագետներին անհրաժեշտ է «ծրագրային ապահովում, մալուխներ և հավելյալ փորձաքննություն ԱՄՆ-ի կամ այլ արևմտյան երկրների կողմից»:

«Մենք դիմել ենք օգնության խնդրանքով, ինչո՞ւ ԱՄՆ-ը չի օգնել մեզ: Դա մարդասիրական խնդիր է: Ինչո՞ւ նրանք մեզ չտվեցին ծրագրային ապահովում»,- հետաքրքրվել է Իրանի ԱԳՆ ղեկավարը՝ հավելելով, որ իր երկիրն ուզում է իմանալ սև արկղերի պարունակության մասին «ավելի շատ, քան որևէ այլ մեկը»:

Միաժամանակ Զարիֆն ընդգծել է, որ իրանցի մասնագետները չեն դիպչի սև արկղերին առանց շահագրգիռ կողմերի մասնակցության:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները