Չինական Հուբեյ նահանգում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 139 մարդ

19:00   16 Փետրվար 2020    397

Չինական Հուբեյ նահանգի իշխանությունները հաղորդել են, որ նահանգում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 139 մարդ՝ փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Բացի դրանից, 24 ժամվա ընթացքում վիրուսով վարակվել է ևս 1,8 հազար մարդ: Միաժամանակ տեղական հիվանդանոցներում շարունակում է գտնվել 39,5 հազար մարդ:

Այս ամբողջ ժամանակաընթացքում Հուբեյում կարողացել է առողջանալ 5,6 հազար մարդ:

Ամբողջ աշխարհում ընդհանուր առմամբ վարակված է 67,1 հազար մարդ: Մահացել է 1527 մարդ, բուժվել՝ 8572-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները