Պրահայի տրամվայներում վիրուսների դեմ պայքարում են օզոնի օգնությամբ

19:39   16 Փետրվար 2020    351

Պրահայի տրամվայներում սկսել են օգտագործել սրահների ախտահանման անսովոր միջոց՝ դրանք վերամշակում են օզոնով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Vinegret-ը:

Նշվում է, որ վերամշակման այդ միջոցը ուղղված է գրիպի դեմ պայքարին: Օզոնով վերամշակման մեթոդը, ինչպես կարծում են նախաձեռնողները, շատ ավելի արդյունավետ է ոչնչացնում վիրուսները, մանրէները և սնկերը, քան ախտահանումը լայնորեն կիրառվող քիմիայով: Բացի դրանից, օզոնը նաև հեռացնում է հոտը:

Միաժամանակ ընդգծվում է, որ օզոնային տեխնոլոգիան տալիս է երկարաժամկետ արդյունք և հիպոալերգիկ է:

Ամեն օր այդպիսի ախտահանման է ենթարկվում 10-12 տրամվայ:

Դրա հետ մեկտեղ տրանսպորտային ընկերությունը շարունակում է ամեն օր տրամվայները վերամշակել ավանդական մաքրող միջոցներով: Իսկ վեց շաբաթը մեկ անգամ նրանց սպասում է պարտադիր գլխավոր մաքրություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պրահա  


Վերնագիրի այլ պիտակները