Վրաստանում գտել են ձնահյուսի տակ հայտնված ռուս կնոջ մարմինը

19:48   16 Փետրվար 2020    275

Վրաստանի փրկարարական ծառայության աշխատակիցները հայտնաբերել են ռուս կնոջ մարմինը, որը լեռնադահուկային Գուդաուրի հանգստավայրում մնացել էր ձնահյուսի տակ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է երկրի լեռնադահուկային հանգստավայրերի զարգացման հարցերով ընկերությունը:

«Կին զբոսաշրջիկի մարմինը հայտնաբերվել է, նրա ինքնությունը նույնականացվել է»,- հայտարարել է ընկերությունը:

Ավելի վաղ ընկերությունը հաղորդել է, որ ռուս զբոսաշրջիկների խումբը շաբաթ օրը Գուդաուրիում հայտնվել է ձնահյուսի տակ: Դահուկորդները քշել են արգելված գոտում: Ձնահյուսի տակ են հայտնվել 4 զբոսաշրջիկներ, երեքին հաջողվել է փրկել, իսկ կնոջ որոնումները շարունակվել են ամբողջ շաբաթ օրը, երեկոյան դադարեցվել են որոնումները և վերականգնվել միայն կիրակի առավոտյան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները