Իրանը բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ՝ գտնվելով ճնշման տակ. Ռոհանի

20:00   16 Փետրվար 2020    392

Թեհրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ գտնվելով ճնշման տակ, Վաշինգտոնը պետք է նախևառաջ վերացնի պատժամիջոցները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին կիրակի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Եթե ԱՄՆ-ն վերադառնա միջուկային գործարքին, չեղարկի պատժամիջոցները, ապա կարող է «5+1» ձևաչափով բանակցություններ վարել: Մինչ այդ, քանի դեռ դա տեղի չի ունեցել. բանակցություններ վարելու հնարավորություն չի լինի»,- ասել է Ռոհանին ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ:

Նա անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում անվտանգության հարցին՝ մատնանշելով, որ Թեհրանը հետաքրքրված է տարածաշրջանում կայունությամբ, ինչի համար էլ պաշտոնապես առաջարկել է «Հորմուզի խաղաղ նախաձեռնությունը»: Նրա խոսքով՝ տարածաշրջանում անվտանգությունն ապահովել անհնար կլինի առանց Իրանի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները