Իրանում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

20:10   16 Փետրվար 2020    295

Իրանի հարավում փետրվարի 16-ին տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, ստորերկրյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով ժամը 16։30-ին։

Էպիկենտրոնը գտնվել է Բենդեր-Աբաս քաղաքից 48 կմ արևմուտք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 47 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները