Պուտինի թարգմանիչները թվարկել են նրա ամենադժվար թարգմանվող արտահայտությունները

20:28   16 Փետրվար 2020    315

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թարգմանիչները թվարկել են նրա ամենադժվար թարգմանվող արտահայտությունները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդում է РИА Новости-ն։

ՌԴ ԱԳՆ լեզվաբանական հարցերով վարչության խորհրդական Ալեքսեյ Սադիկովը «Россия 1»-ի «Մոսկվա, Կրեմլ․Պուտին» հաղորդման ժամանակ պատմել է, որ դեռ սկսնակ թարգմանիչ էր, երբ եթերում լսեց «мы не будем стоять враскоряку» արտահայտությունը և ուրախացավ, որ ստիպված չէ դա թարգմանել։

Սադիկովը հիշել է նաև, թե ինչպես է Պուտինը 2017-ին Պետերբուրգի տնտեսական համաժողովին կատակել՝ հավաքվածներին ողջունելով «вольно!» արտահայտությամբ։ Նրա խոսքերով՝ վայրկյանների ընթացքում կարողացավ ճիշտ կողմնորոշվել և ճիշտ թարգմանել այդ տերմինը։

Սադիկովը պատմել է նաև, որ ՌԴ նախագահի մասնակցությամբ բանակցությունների ժամանակ այնքան հոգնած է եղել, որ սխալ է թարգմանել երկրի անունը։

«Պուտինը շրջվեց դեպի ինձ և խիստ տոնով ասաց․ Ուշադի՛ր լսիր ինձ»,- ասել է Սադիկովը։

Պուտինը հաճախ է իր ելույթում տարատեսակ ասացվածքներ, հանելուկներ և թևավոր խոսքեր օգտագործում, որի պատճառով թարգմանիչները դժվար իրավիճակներում են հայտնվում։ Սակայն, ինչպես նշում է վարչության երկրորդ քարտուղար Սերգեյ Չուդինովը, կարևորն այն է` սխալվելու դեպքում պետք է հիշել, որ աշխարհի վերջը չէ, և շարունակել աշխատել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները