Արևմտյան Աֆրիկայի բնակիչների գեներում մարդկանց անհայտ տեսակի հետքեր են հայտնաբերել

20:41   16 Փետրվար 2020    349

Արևմտյան Աֆրիկայում բնակվող մարդկանց գենետիկական կոդն ուսումնասիրող գիտնականները եկել են այն եզրակացության, որ Երկրի վրա գոյություն է ունեցել անհայտ և արդեն անհետացած մարդու տեսակ, որի հետքերը նկատվում են աֆրիկյան մայրցամաքի արևմտյան հատվածի ներկայիս բնակիչների գեներում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է հարավաֆրիկյան SABC լրատվամիջոցների խումբը՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ամերիկացի գիտնականների վերջին հետազոտությանը հղումով:

Աշխատանքի ղեկավար, գենետիկայի և համակարգչային գիտության մասնագետ Շրիրամ Շանկարարամանի խոսքով, անհետացած տեսակի և մարդու նախահոր միջև խաչասերումը տեղի է ունեցել մոտ 43 հազար տարի առաջ:

«Հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ ժամանակակից արևմտյան աֆրիկացիների գենետիկական կառուցվածքում մարդու անհետացած տեսակից անցած 2-19 տոկոս նյութ կա»,- նշել է գիտնականը:

Ամերիկացի մասնագետներն անհետացած տեսակն անվանել են «ուրվականների պոպուլյացիա»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆրիկա  


Վերնագիրի այլ պիտակները