Տղամարդը դանակով հարձակվել է Մոսկվայի կենտրոնում գտնվող եկեղեցու ծխականների վրա

21:08   16 Փետրվար 2020    381

Մոսկվայում տղամարդը դանակով հարձակվել է Նիկոլայ Հրաշագործի եկեղեցու ծխականների վրա, «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը:

Գործակալության զրուցակցի խոսքով, դեպքը տեղի է ունեցել պատարագի ժամանակ, հանցագործը հարձակվել է խորանի մոտ գտնվող ծխականների վրա: Երկու մարդ վիրավորվել է, հարձակվողը ձերբակալվել է:

Դեպքի մասին պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա:

Ավելի ուշ, Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական խոսնակ Իրինա Վոլկը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ հանցագործը Լիպեցկի շրջանի 26-ամյա բնակիչ է. նա ձերբակալվել է: Դեպքի պատճառներն ու բոլոր հանգամանքները պարզվում են, որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները