Աշխարհի ամենահարուստ մարդը խոսել է այն պահի մասին, որը բեկումնային է եղել իր համար

21:24   16 Փետրվար 2020    327

Amazon-ի հիմնադիր, միլիարդատեր Ջեֆ Բեզոսը, ով աշխարհի ամենահարուստ մարդն է, խոսել է այն պահի մասին, որը գլխիվայր շրջել է իր կյանքը և նրան հաջողություն բերել:

Ըստ CNBC- ի՝ դա տեղի է ունեցել դեռևս Փրինսթոնի համալսարանում, որտեղ Բեզոսը սովորում էր տեսական ֆիզիկա:

Միլիարդատիրոջ խոսքերով՝ մի քանի ժամ շարունակ նա չէր կարողանում լուծել դիֆերենցիալ հավասարումը: Բեզոսը օգնություն է խնդրել իր սենյակակցից, բայց նա նույնպես չի կարողացել գտնել լուծումը: Այնուհետև նրանք կանչել են երրորդ ուսանողին. նա պատասխանն ասել է ընդամենը մեկ րոպեի ընթացքում՝ պարզապես նայելով հավասարմանը: Այնուհետև այդ ուսանողը Բեզոսին բացատրել է մտքերի ընթացքը, որոնց շնորհիվ ստացել է լուծումը:

Հենց այդ պահին Amazon- ի ապագա հիմնադիրը հասկացել է, որ նրա մտածելակերպը պարզապես հարմար չէ տեսական ֆիզիկայով զբաղվելու համար: Նա սկսել է զբաղվել ծրագրավորմամբ, իսկ հետո՝ գործարարությամբ: 1986-ին Բեզոսը ավարտել է Փրինսթոնի համալսարանը և 8 տարի անց հիմնել Amazon առցանց գրախանութը:

Այժմ Բեզոսը առաջին տեղում է Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշում: Նրա ունեցվածքը գնահատվում է 127 միլիարդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները