Իտալիայում վարորդը տուգանվել է 10 հազար եվրոյով

22:11   16 Փետրվար 2020    346

Երիտասարդ նեապոլիտանացին տուգանվել է 10.000 եվրոյով՝ մեքենան հանդիպակաց գոտով վարելու համար:

Երիտասարդը Honda Sh 300 մոտոցիկլետով առանց սաղավարտի ընթացել է օղակաձև ճանապարհով: Այն բանից հետո, երբ ճանապարհային տեսուչը նրան կանգ առնելու նշան է ցույց տվել, Տրայանո թաղամասի 25-ամյա բնակիչը շարունակել է շարժվել, այնուհետև շրջվելով հակառակ ուղղությամբ, դուրս գալով օղակաձև ճանապարհ հանդիպակաց երթևեկելի գոտի, կարողացել է անհետանալ:

Այնուամենայնիվ, նրան շուտով բռնել են, հաղորդում է Italia-ru-ն:

Խախտումները հանգեցրել են տրանսպորտային միջոցի վարչական կալանքի, վարորդական իրավունքից 20 միավորի հանման և 10.771 եվրո տուգանքի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները