Ռոհանին հայտնել է Ս. Արաբիայի հետ բանակցելու պատրաստակամության մասին

22:20   16 Փետրվար 2020    424

Թեհրանը պատրաստ է Էր Ռիադի հետ քննարկել էական հարցեր և սպասում է Սաուդյան Արաբիային:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Մենք որևէ անլուծելի խնդիր չունենք Սաուդյան Արաբիայի հետ: Հենց որ Սաուդյան Արաբիան պատրաստ լինի, հնարավոր կլինի քննարկել մեր մոտ առկա էական հարցերը: Իհարկե, առավել կարևոր հարցը տարածաշրջանում Եմենի խնդիրն է»,- ասել է Ռոհանին` իրանական հեռուստատեսությամբ հեռարձակվող ասուլիսի ընթացքում:

Նրա խոսքով՝ Էր Ռիադը խոշոր սխալ է թույլ տվել Եմենի նկատմամբ՝ ռազմական գործողություններ սկսելով այդ երկրի դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոհանի  


Վերնագիրի այլ պիտակները