iPhone-ը եւ Apple Watch-ը կկարողանան բանալու փոխարեն բացել ավտոմեքենաները

22:40   16 Փետրվար 2020    353

iPhone-ի համար նոր թարմացումը պարունակում է «անակնկալ-գործառույթ», որը օգտակար կլինի առաջադեմ ավտոսիրողների համար։

Սմարթֆոնը կարելի կլինի օգտագործել ավտոմեքենայի բանալու փոխարեն, հայտնում է Vesti-ն։

Apple ընկերությունը թողարկել է iOS 13.4 թարմացման նոր տարբերակը, որի մեջ 9to5Mac պորտալի փորձագետները հայտնաբերել են նոր՝ CarKey գործառույթը։ Այն թույլ կտա iPhone-ը կամ Apple Watch սմարթ-ժամացույցն օգտագործել որպես ավտոմեքենայի բանալի։

CarKey-ի օգնությամբ կարելի է բացել եւ փակել ավտոմեքենան, ինչպես նաեւ գործի գցել շարժիչը՝ ինչպես ավանդական անբանալի հասանելիության դեպքում։ Գործառույթը կաշխատի այն ավտոմեքենաների հետ, որոնց մեջ ներկառուցված NFC չիպ կա։ Այսինքն, որպեսզի ավտոմեքենան բացվի սմարթֆոնով կամ ժամացույցով, սարքը պետք է գտնվի մոտակայքում։

Անվտանգության կարգավորումները կարելի կլինի փոխել, սակայն համակարգը չի պահանջում Face ID սքաների օգնությամբ նույնականացում։ Սմարթֆոնի համապատասխանեցումը ավտոմեքենայի հետ կիրականացվի Wallet հավելվածի միջոցով, որից հետո CarKey գործառույթը կարելի կլինի ավելացնել սինխրոնացված Apple Watch ժամացույցի մեջ։ Համակարգի եզրափակիչ կարգավորումը կատարվում է կոնկրետ ավտոարտադրողի հավելվածի օգնությամբ։

Հետաքրքիր է, որ Wallet հավելվածի միջոցով CarKey-ի օգնությամբ ավտոմեքենայի հասանելիությունը կարելի կլինի փոխանցել այլ մարդկանց, օրինակ՝ ընտանիքի անդամներին կամ ընկերներին։ Թե երբ կհայտնվի iOS 13.4 թարմացման կոմերցիոն տարբերակը, հայտնի չէ։

Ի դեպ, լավ նորություններ iPhone-ի օգտատերերի համար բելել է նաեւ iOS 13.3.1 թարմացումը։ Վերջին թողարկման մեջ ուղղվել է Apple CarPlay-ի օգնությամբ ավտոմեքենային միացնելիս հեռախոսազանգերի ընդհատման հետ կապված սխալը։

Hayatsk.info

Հեշթեգներ: iPhone  


Վերնագիրի այլ պիտակները