Չեխիայում հայտնաբերել են աշխարհի ամենահին փայտե կառույցը

09:04   17 Փետրվար 2020    211

Չեխիայի Օստրով քաղաքի մերձակայքում հնագետները հայտնաբերել են նեոլիթյան ժամանակաշրջանի ջրհորի փայտե կառույցը:

Այս պահի դրությամբ սա աշխարհի ամենահին փայտե շինությունն է. դրա տարիքը գնահատվում է գրեթե 7.3 հազար տարի (քարի դարաշրջանի ավարտ), տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գիտնականներին հաջողվել է որոշել ծառերի տարիքը մի քանի տարվա ճշգրտությամբ, այդ թվում՝ օղակների թվի միջոցով, որոնք տեսանելի են գերաններում: Պարզվել է, որ օգտագործված գերանների մի մասը 2-3 տարի շուտ է կտրվել, քան մնացածը:

Հնագետները վստահ են, որ ջրհոր դառնալուց առաջ դրանք օգտագործվել են կենցաղում այլ նպատակով, ինչը նշանակում է, որ նեոլիթյան ժամանակաշրջանի եվրոպացիները կարողացել են օգտվել նյութերի կրկնակի վերամշակումից:

Ջրհորը հայտնաբերվել է ճանապարհի կառուցման ժամանակ՝ մոտ 1.75 մետր խորության վրա: Երբ հնագետները պարզել են դրա տարիքը, արգելափակել են հարակից տարածքը՝ բնակավայրի այլ հետքեր գտնելու հույսով, բայց նրանց որոնումներն անարդյունք են եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիա  


Վերնագիրի այլ պիտակները